Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հուսադրող ընթացք

Հուսադրող ընթացք
14.06.2012 | 08:59

Այս օրերին հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի ղեկավարությամբ Աբովյանում ուսումնամարզական հավաք է անցկացնում ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ընտրանին: Թեև օլիմպիական մեր ունեցած ուղեգրերը չորսն են, նախապատրաստական ակտիվ փուլում է յոթ հոգի` Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ), գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, Նորայր Վարդանյանը (94 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Առաքել ու Արայիկ Միրզոյանները (77 և 85 կգ քաշային կարգեր): Վերջին երկուսը մայր հավաքականի տղաներից առանձին են պարապում: Գլխավոր մարզչի հավաստմամբ ամեն ինչ գնում է ըստ սահմանված պլանի, տղաների պատրաստվածությունը հիմնականում գոհացուցիչ է: Շատ շուտով հայտնի կդառնա օլիմպիադա մեկնող լավագույն քառյակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ